Մեր կայքէջում մենք արդեն առիթ ենք ունեցել ներկայացնելու, թե ի՞նչ է տեղայնացումը և ի՞նչպես է այն առնչվում թարգմանությունների հետ։ Այսօր ավելի ու ավելի շատ ենք բախվում ծրագրաշարերի և կայքէջերի թարգմանություններին և դրանց տեղայնացմանը: |
Թարգմանությունների և տեղայնացման շնորհիվ օգտագործողները հնարավորություն ունեն ծանոթանալու և կիրառելու տվյալ ծրագիրը մայրենի լեզվով, իսկ ծրագրի սեփականատերերը կարող են ընդլայնել իրենց օգտագործողների քանակը ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին շուկայում։ Առաջին հայացքից, թե՛ ծրագրաշարերի և թե՛ վեբէջերի թարգմանությունները թվում են միատեսակ։ Անշուշտ դրանք ունեն ընդհանրություններ, սակայն աշխատանքային գործընթացներում թարգմանչական աշխատանքներն ընթանում են նաև որոշ տարբերություններով, որոնցից մի քանիսին կանդրադառնանք մեր բլոգում. |
1․ Կոնտենտի տարբերություններ
Ծրագրաշարերի թարգմանություններն իրենցից ներկայացնում են ավելի բարդ գործընթաց, հատկապես, երբ այդ թարգմանությունները կատարվում են մի քանի լեզուներով։ Ծրագրաշարերն ունեն ավելի մեծ բովանդակություն, որն իր մեջ ներառում է տեխնիկական բառապաշար։ Ծրագրաշարերի փաթեթները բաղկացած են տարբեր ձեռնարկներից, որոնք կարող են լինել ամփոփ և ընդլայնված, ընդհանուր կիրառման՝ նախատեսված վերջնական օգտագործողների կամ՝ ադմինիստրատորների համար։ Դրանք կարող են ընդգրկել նաև ծրագրային թողարկման տարբերակներ, սպասարկման տեղեկություններ և այլն։ Այսպիսով, ծրագրաշարերի տեխնիկական թարգմանություններն ավելի լայնածավալ են՝ ի տարբերություն կայքէջերի, որոնք պարունակում են ավելի սեղմ և դյուրին հասանելի տեղեկություններ վեբէջերում նավարկող ընթերցողների համար։ |
Որպես կանոն՝ թե՛ ծրագրաշարերի և թե՛ կայքէջերի բովանդակությունները պահպանվում են կոնտենտի կառավարման համակարգերում։ Թարգմանության պարագայում անհրաժեշտ է լինում ոչ միայն արտահանել թարգմանվելիք բովանդակությունը, այլ նաև պահպանել դրանք թարգմանության ենթակա ձևաչափերով, օրինակ՝ XML, XLIFF, CSV, որոնք թույլ են տալիս աշխատել տեքստերի հետ և ավարտից հետո ներմուծել բովանդակությունը համապատասխան համակարգ։ |
3. Տերմիններ և բառապաշար
Ծրագրաշարարերը և կայքէջերն ունեն յուրահատուկ՝ իրենց բնորոշ տերմիններ ու բառապաշար, սակայն թարգմանչական աշխատանքների ընթացքում մեծ ուշադրություն է դարձվում այդ տերմինների ընտրությանը։ Եթե կայքէջերի թարգմանության դեպքում ավելի շատ կենտրոնանում ենք SEO հիմնաբառերի և որոնիչների վրա, ապա ծրագրաշարերում էական է դառնում կոճակների, միջներեսի և օգտագործողի համար՝ այլ կարևոր գործառույթների ճշգրիտ թարգմանությունը։ |
4․ Բովանդակային տարբերություններ
Կայքէջերի բովանդակության հետ աշխատելիս ավելի շատ բախվում ենք տարասեռ բովանդակության հետ, օրինակ՝ ունենք խառը բովանդակություն. հիմնական էջերում լրացվում են տեղեկատվական հակիրճ տեղեկություններ, մինչդեռ ոչ գլխավոր կամ ներբացվող էջերում կարող են կենտրոնացած լինել ավելի տեխնիկական տեղեկություններ։ Ի տարբերություն կայքէջերի` ծրագրաշարի բովանդակությունն ավելի համասեռ է ոճային տեսանկյունից։ Ծրագրաշարերի տեքստերում շեշտադրումն ուղղված է ո՛չ այնքան բառերի կամ նախադասությունների տեխնիկապես ճշգրիտ լինելուն, որքան վերջնական օգտագործողի կողմից այն հարմարավետ և դյուրին կիրառելուն։ |
5․ Տեքստային առանձնահատկություններ
Կայքէջերի բովանդակության թարգմանության դեպքում էական նշանակություն ունի նաև տեքստի երկարությունը և դասավորվածութունը։ Շատ կարևոր է կայքէջերում ցուցադրել ամփոփ և լավ դասավորված տեքստեր։ Դրանք պետք է աչքի զարնեն իրենց հակիրճությամբ՝ միևնույն ժամանակ մնալով գրավիչ ընթերցողների համար։ Դժվար է պահպանել ընթերցողի հետաքրքրությունը․ նրանք շատ կարճ են մնում կայքէջերում և արագ նավարկում են մեկից մյուը։ Ամփոփ ձևակերպված բովանդակությունը ավելի շատ է միտված պահպանելու ընթերցողի ուշադրությունը, քան երկար՝ տեսանելիորեն ծանր կոնտենտը։ Ի տարբերություն կայքէջերի՝ ծրագրաշարի բովանդակությունը լինում է ընդարձակ և լավ մանրամասնված օգտագործողների համար։ |
6․ Թեստավորման խնդիրներ
Երկու դեպքում էլ՝ թե ծրագրաշարերի և թե կայքէջերի թարգմանություններն անցնում են թեստավորման փուլերով։ Առանձին աշխատանքներ են կատարվում բառարանների կամ տերմինացանկերի հետ։ Ծրագրաշարի և կայքէջերի թարգմանությունները՝ երկուսն էլ պահպանվում են պահոցներում։ Արտահանվելուց հետո թարգմանությունները ներմուծվում են համապատասխան միջավայր՝ թեստավորվելու։ Թեստավորման ընթացքում հատկապես ուշադրություն է դարձվում տվյալ տեքստի տառատեսակին, էջերում կամ ծրագրերում առկա դաշտերի, կոճակների և տարբեր գործառույթների տեքստային երկարության խնդիրներին, իմաստային պարզությանը, դրանց դյուրին ընկալմանը, այլ զանազան տեքստային անհամապատասխանություններին կամ թերություններին։
|
7․ Որոնման տարբերություններ
Ծրագրակազմի բովանդակությունը կենտրոնանում է օգտագործողի փորձի վրա, մինչդեռ վեբէջերինը՝ որոնման։ Սա նշանակում է, որ վեբէջերի թագմանության ժամանակ ևս տվյալ կոնտենտի բառապաշարը կառավարվում է բոլորովին այլ կերպ։ Կայքէջերի պարագայումր հիմնաբառերն ունեն մեծ նշանակություն։ Մինչ վեբէջերը պետք է գեներացնեն արդյունքներ, որտեղ հիմնաբառերի նախապես ճիշտ ընտրությունը պահանջում է բավականին ժամանակ, ծրագրաշարերում, ինչպես սկզբնաղյուր, այնպես էլ թարգմանված տեքստում կարևոր է դառնում տեքստային ճշգրտությունը և օգտագործողի կողմից ծրագրի դյուրին և կանխատեսելի կիրառությունը։ |
|