1. Սույն համաձայնագիրը գործում է Անհատ Ձեռներեց` Արմինե Աբելյանի (այսուհետ` Ծառայություն տրամադրող) և Ձեր միջև (այսուհետ` Գնորդ):
2. Ծառայության մատուցման սույն հրապարակային համաձայնագիրը տալիս է պարզաբանումներ այն կետերի շուրջ, համաձայն որի Ծառայություն տրամադրողը կարող է գրանցել և օգտագործել Translations.am կայքը` թարգմանչական և փաստաթղթի մշակման ծառայությունների համար:
3. Այս կայքի և ծառայությունների կիրառումը նշանակում է սույն համաձայնագրի ընդունումը: Եթե դուք չեք ընդունում սույն պայմանները, խնդրում ենք չկիրառել կայքի ծառայությունները և չտրամադրել տեղեկություն:
4. Այցելելով կայքը, դուք տրամադրում եք տվյալներ էլ-փոստով: Տրամադրվում են այնպիսի տվյալներ, ինչպես անուն, էլ-փոստ, հեռախոս և այլ ընդհանուր տեղեկատվություն Ձեր մասին:
5. Այս կայքի սեփականատերը չի կրում որևէ պատասխանատվություն Կայքից կամ իր ծառայություններից օգտվելու համար: Դուք օգտվում է կայքի ծառայություններից անձնական նկատառումներով:
6. Կայքի սեփականատերը պատասխանատվություն է կրում թարգմանության արդյունքների համար, ինչը կարող է վերաբերել այս կայքի միջոցով կատարված թարգմանությունների ամբողջականության և ճշգրտության համար:
2. Գաղտնիության Ընթացակարգ
2.1 Մենք օգտագործում ենք Ձեր անձնական տվյալները՝ տրամադրելու մեր ծառայությունները:
2.2 Կայքի սեփականատերը չի արխիվացնում որևէ տեղեկատվություն, որը պարունակում է Ձեր կողմից, ընթացքում տրամադրվող անձնական տվյալները:
2.3 Մենք կարող ենք օգտագործել Ձեր անձնական տվյալները՝ բարելավելու մեր հետագա ծառայությունները: Մենք չենք կիսում այս տվյալները որևէ երրորդ կողմի հետ:
3. Ծառայությունների նկարագրությունը և վճարումներ
3.1 Translations.am –ը տրամադրում է Թարգմանչական և Փաստաթղթերի մշակման ծառայություն իր Հաճախորդներին:
3.2 Ստանդարտ թարգմանության գինը սահմանված է որպես 13 ՀՀ դրամ / բառը և 15 ՀՀ / դրամ տեխնիկական թարգմանության համար: Գները կարող են փոփոխվել ըստ լեզուների և այլ փոփոխությամբ պայմանավորված՝ հրապարակվելով նախապես կայքի միջոցով:
3.3 Translations.am կայքը տրամադրում է նաև փաստաթղթերի մշակման և տեխնիկական մշակման ծառայություն: Որևէ ծառայության վճարում կարող է համաձայնեցվել էլ-փոստի միջոցով և բանկային վճարում կատարելու կամ առցանց վճարային համակարգից օգտվելու միջոցով:
4. Վեճերի լուծումը
4.1 Կայքի սեփականատերը որևէ պատասխանատվություն չի կրում որևէ վնասի կամ կորստի համար, որը առաջացել է Ձեր կողմից ծառայությունը ստանալու ընթացքում:
4.2 Քանի-դեռ տվել Ձեր համաձայնությունը սույն համաձայնագրին, դուք իրավունք ունեք մուտք գործել, կիրառել և կատարել սահմանափակ թվով պատճենները այն նյութերի և տվյալների, որոնք հասանելի են այս կայքում:
4.3 Ձեր կողմից կատարված պատճեն պետք է կատարվի առանց որևէ փոփոխության և այլ սեփականության վերաբերյալ նշումներով: Այս կայքի էջերը և բովանդակությունը չպետք է պատճենահանվեն, բաշխվեն, փոփոխվեն, հրապարակվեն կամ փոխանցվեն որևէ այլ ձևով, ներառյալ ստեղծագործական աշխատանքի կիրառումը կամ այլ պրոդուկտների վաճառքը կամ գովազդումը:
4.4 Translations.am կայքը հանդիսանում է Սեփականատիրոջ մտավոր սեփականության և համաձայնագրի իրավունքների խախտումը հանգեցնում է քաղաքացիական և քրեական տուգանքների:
4.5 Translations.am –ը և այլ՝ դրան հարող նշանները հանդիսանում են Սեփականատիրոջ սեփականությունը: Դուք չեք կարող կիրառել այն՝ առանց ձեռք բերելու Սեփականատիրոջ գրավոր համաձայնությունը: Սույն համաձայանագիրը Ձեզ թույլ ունենալ Translations.am պատճենահանման, առևտրային նշանի կամ որևէ այլ պատենտի իրավունքը:
5. Օգտվողի / Ծառայություն մատուցողի պարտականությունները
5.1 Որպես Օգտվող
a. Պետք է օգտագործեք այս Կայքը և ծառայությունը՝ համաձայն օրենքով սահմանված կանոններով:
b. Պետք է համաձայնեք սույն համաձայնագրի բոլոր կետերի հետ, որը վերաբերում է կայքի ծառայությանը ՝ առանց տարածելու junk հաղորդագրություններ, գովազդ և այլ տիպի միջամտություններ:
c. Դուք չեք կարող օգտագործել այս Կայքը, Ծառայությունները այլ նպատակների համար:
5.2 Որպես Ծառայություն Տրամադրող
a. Դուք չպետք է տարածեք Translations.am –ի տեղեկատվությունը, որը ներառում է, բայց սահմանափակված չէ այս տեղեկատվությամբ, որը տրամադրվում է Գնորդի կողմից, թարգմանված թեքստերով, մասնավոր հաղորդագրություններով, փաստաթղթերով:
բ. Դուք պարտավորվում եք պահպանել ողջ տեղեկատվությունը, որը ներառում հաճախորդի տվյալները, աղբյուր հանդիսացող տեքստերը, բովանդակությունը, գները, պայմանները և ինքնին թարգմանությունը , որոնք պետք է մնան գաղտնի թարգմանության նախագծի իրականացման ժամանակ՝ ընդհուպ մինչև ավարտը:
6. Վեճերի կանոնակարգում
1. Այս համաձայնագիրը կառավարվում և ամրագրվում է ՀՀ օրենքին համաձայն: Յուրաքանչյուր վեճ կամ օրինական գործողություն, որն առաջացել է այս համաձայնագրի շրջանակներում կսահմանվի Սեփականատիրոջ ընտրությամբ՝ համաձայն ՀՀ օրենսդրության կամ ՀՀ դատարանի դատական կարգի:
7. Այլ պայմաններ
Այս համաձայնագիրը կարող է փոփոխվել միմիայն Սեփականատիրոջ պահանջված համաձայնությամբ:
Սույն համաձայնագիրը ուժի մեջ է մտնում 2016թ-ի, Նոյեմբերի 21-ից: