Թարգմանություններ
- Բիզնես թարգմանություններ
- Մարքեթինգ թարգմանություններ
- Իրավաբանական թարգմանություններ
- Ֆինանսական թարգմանություններ
- Բժշկական թարգմանություններ
- Նորաձևության թարգմանություններ
- Պատմական թարգմանություններ
- Սպորտային թարգմանություններ
Բիզնես փաստաթղթեր - Ոչ պաշտոոնական և պաշտոնական նամակներ, հաշվետվություններ, հուշագրեր, ընթացակարգեր, պայմանագրեր և հավելվածներ, մարքեթինգ և գովազդի փաստաթղթեր, կարգախոսեր և տեսլականներ: Բիզնես փաստաթղթերի թարգմանությունը պահաջում է մանրակրկիտ աշխատանք, օրինակ` նամակների թարգմանություն, չնայած իր հակիճությանը, պահանջում է յուրահատուկ ուշադրություն և ժամանակ: Ուղղված են լինելով գործընկերոջը կամ համագործակցող կողմին, ճիշտ թարգմանված նամակը կամ փաստաթուղթը կարող է պայմանավորել նաև արդյունավետ համագործակցությունը:

Մարքեթինգ փաստաթղթեր - դասվում են ևս բիզնես փաստաթղթերի շարքում, սակայն այլ է դրանց նկատմամբ մոտեցումը։ Դրանք չեն պահանջում զուտ թարգմանչական մոտեցում, այլ նաև ստեղծագործական մոտեցում, հատուկ ոճային փոխակերպում՝ պահպանելու գովազդին բնորոշ և խրախուսական տոնայնությունը։
Իրավական փաստաթղթերի - թարգմանությունն ավելի բարդ է։ Այստեղ կիրառվում են իրավական տերմիներ։ իսպառ բացակայում է պատմողական ոճը՝ բնորոշ պատմա-մշակութային, գեղարվեստական և այլ բնությի թարգմանություններին։ Իրավական փաստաթղթերում սահմանումները հստակ են և պահանջվում է մեծ պատասխանատվություն, քանի որ նրանում ներառված կետերը վերաբերում են յուրաքանչյուր կողմի պարտավորության։
Բժշկական թարգմանություններ - ներառում են կարճ էպիկրիզներից սկսած մինչև բարդ բժշկական նկարագրությունները, դեղատոմսերից մինչև բժշկական ախտորոշումները, կլինիկական հետազոտություններ, բժշկական ձևաթղթեր և հարցաթերթիկներ, բժշկական սարքավորումներին առնչվող տարատեսակ բժշկական փաստաթղթերը, որոնք բոլորն էլ պահանջում են հստակ տերմինաբանություն և հատկապես ճշգրիտ տերմինաբանական թարգմանություն՝ հաշվի առնելով բժշկական թարգմանությունների բարձր կարևորության աստիճանն ու պատասխանատավությունը։
Տեղայնացում
- Վեբկայքերի թարգմանություններ
- Հավելվածների տեղայնացում
- Տեխնիկական առաջադրանքներ
- Պրոդուկտների նկարագրություններ
- Վերջնական օգտվողի ձեռնարկներ
- iPhone, iPads փաստաթղթեր
- Video խաղեր/սկրիպտեր
Մենք թարգմանում ենք վեբկայքեր՝ դարձնելով այն հասանելի շատ լսարանների համար։ Համացանցից օգտվողների մեծ մասը ծանոթանում են կայքերի պարունակությանը անգլերենով կամ վատ թարգմանություններով, որոնք սակայն կարող են վատ տպավորություն թողնել Ձեր գործընկերոջ, պատվիրատուի կամ հաճախորդի վրա։ Կայքէջերի թարգմանությունը դարձնում է դրանք ավելի նավարկելի։ Թարգմանություններն ընդարձակում են ձեր շուկան՝ նպաստելով վաճառքին արտաքին շուկայում։
Մենք աշխատում ենք ոչ միայն ընդունելով առանձին ֆայլեր, այլ նաև անմիջապես վեբ միջավայրում։ Թարգմանում ենք տարբեր ֆորմատի ֆայլերում՝ xml, html, xhtml, json, css և javascript:
Կայքէջերի թարգմանությունը կատարվում է անմիջապես մի քանի լեզուներով։ Լոկալիզացիայի կամ տեղայնացման աշխատանքների ընթացքում, կատարվում են ոչ միայն էջերի թարգմանչական վերարտադրումը, այլ նաև ադապտացումը տեղական համարժեքներին։
Կատարվում են նաև օգտվողի ձեռնարկների ծրագրաշարերի ուղեցույցերի, սարքավորումների ձեռնարկների, տեխնիկական առաջադրանքների, ծրագրերի տարբերակների թողարկումների թարգմանություններ։
Բոլոր այս թարգմանությունները պարունակում են տերմիններ և պահանջվում է ոչ միայն թարգմանել, այլ նաև տեխնիկապես տիրապետել բավականին տեխնիկական հասկացությունների։ Մեր թարգմանիչները հմուտ են և ունեն երկարատև փորձ տեխնիկական թարգմանությունների բնագավառում՝ լինեն դրանք ՏՏ ոլորտի թարգմանություններ, թե այլ՝ պահաջող բարդ տերմինաբանական աշխատանք։
Բարդ տեխնիկական թարգմանությունների մեջ ներառվում են տարբեր սարքավորումների՝ սառնարանների, զենքերի, ավտոմեքենաների, միջուկային, էլեկտրոտեխնիկային առնչվող թարգմանությունները։
Լեզվական ծառայություններ
- Աուդիո/Վիդեո Տրանսկրիպցիաներ
- Մեքենական թարգմանությունների հետ-խմբագրում
- Խմբագրում&Վերանայում
- Փաստաթղթերի ստեղծում
- Բանավոր թարգմանություն
- Հեռախոսային բավանոր թարգմանությւուն
- Բովանդակություն կազմում
- Տեխնիկական կարճ գրագրումներ
Մենք տրամադրում ենք նաև լեզվական այլ ծառայություններ, ինչպես օրինակ՝ աուդիո կամ վիդեո տեսանյութերի տրանսկրիպցիա, հեռախոսային բանավոր թարգմանություններ, մեքենական թարգմանությունների խմբագրում, փաստաթղթերի ստեղծում, կոնտենտի մշակում, տեխնիկական խմբագրում և մաքրագրման այլ աշխատանքներ։
Արդի ժամանակներում կոնտենտի մշակումը դարձել է անհրաժեշտություն։ Անհրաժեշտ է մշակել, շարադրել, ձևակերպել և գրագետ վերծանել տարբեր աղբյուրներից առաջացած տեղեկատվությունը։ Դա այնքան էլ հեշտ չէ, քանզի նման աշխատանքը պահանջում է կենտրոնացվածություն և գրագիտություն հետաքրքիր նյութ ստանալու համար։ Երբեմն դուք ունեք տարբեր փաստաթղթեր, բայց չունեք համակարգված մեկ փաստաթուղթ, որը կամբողջացներ Ձեր մտադրությունը։ Մենք կարող ենք քննարկել Ձեր կարիքները, ձևակերպել գրավոր առաջադրվող պահանջները և սահմանել վերջնական արդյունքը։ Աշխատանքների ընթացքում մենք գտնվում ենք արագ կապի մեջ մեր հաճախորդների հետ և հետևում նրանց բոլոր մեկնաբանություններին, ընթացքում ծագող խնդիրներին կամ լուծումներին։
Բացի փաստաթղթերի ստեղծման ծառայությունից, կատարվում են տարատեսակ խմբագրական աշխատանքներ՝ լինի դա փոքր օգտվողի ձեռնարկ, որն անհրաժեշտ է կազմել Ձեր հաճախորդի համար, թե պաշտոնական նամակ, որն անհրաժեշտ է ձևակերպել հակիրճ, նպատակային և արդյունավետ։ Կատարվում են նաև ծավալուն աշխատանքների խմբագրում կամ մաքրագրում՝ ինչպես օրինակ՝ դիպլոմային, կուրսային աշխատանքներ, հոդվածներ, գրքեր, ամսագրեր և այլն։
Այլ աշխատանք է պահանջում մեքենական թարգմանությունների խմբագրումը, որը մենք իրականացնում ենք տարբեր էլեկտրոնային միջավայրերում և աշխատում բարձր մասնագիտացված անձնակազմի միջոցով։ Առաջին իսկ հայացքից սահուն թարգմանված տեքստերը կարող են թվալ ճիշտ կամ անսխալական, սակայն հմուտ մասնագետի աչքի ներքո կբացահայտվեն տարատեսակ քերականական, տերմինաբանական, կառուցվածքային և այլ խնդիրներ, որոնք կդարձնեն գեներացված թարգմանությունները կամ տեքստերը ավելի մշակված։
Բառապաշար
Բառապաշարը կազմում է թարգմանությունների անբաժան մասը։ Այն շատ օգտակար է հատկապես ծավալուն և բարդ տեքստերի հետ աշխատելիս, երբ պետք է ձեռքի տակ ունենալ բառապաշարը՝ իր թրագմանվելիք լեզվի համարժեքներով։ Յուրաքանչյուր տեքստն ունի իր բառապաշարն, որը տարբերվում է իր բարդությամբ։ Մենք կազմում և տրամադրում ենք անհրաժեշտ տերմինների ցանկ, որոնք էականորեն թեթևացնում են թարգմանչի աշխատանքը երկարատև ու տերմինների որոնում պահանջող աշխատանքում։
Դասընթացներ
Մենք տրամադրում ենք առցանց դասընթացներ բոլոր թարգմանիչների համար, ովքեր հետաքրքրված են թարգմանության հմտությունների, նրբությունների և որակի բարձրացման սկզբունքների մեջ: Դասընթացները թույլ են տալիս բարելավել Ձեր հմտությունները՝ բացահայտեվլով թարգմանության թերությունների և սխալների շուրջ աշխատելու տեխնիկաները։
Դասընթաց |
Տեւողություն |
Ամփոփ նկարագրություն |
CAT -ի օգտագործում սկսնակ թարգմանիչների համար |
1 ժամ 45 րոպե |
Այս դասընթացը նախատեսված է սկսնակ թարգմանիչների համար՝ ծանոթանալու CAT՝ թարգմանչական գործիքների հիմնական գործառույթներին և ընդհանուր սկզբունքներին՝ իրենց առաջին թարգմանությունն սկսելու համար։ |
Ի՞նչպես բարելավել Ձեր թարգմանությունների որակը |
1 ժամ 45 րոպե |
Ընդհանուր և մասնավոր տեխնիկաներ՝ բարելավելու Ձեր տեքստի որակը։ Փոխանցվելու է կետադրության, ուղղագրական, տերմինների, մտքի սահունության և տեքստում առկա անհապատասխանություններին առնչվող խնդիրները։
|
Ի՞նչպես հաջողել որպես ֆրիլանսեր սկսնակ թարգմանիչ |
2 ժամ |
Այս դասընթացը նախատեսված է սկսնակ ֆրիլանս թարգմանիչների համար։ Դասընթացի ժամանակ կարծարծվեն այնպիսի թեմաներ, ինչպես՝ ուղղակի հաճախորդները և թարգմանչական ծառայությունները, գովազդ և մարքեթինգ, ժամկետներ և վճարումներ, աշխատանք հաճախորդների հետ։ Այս դասընթացը թույլ կտա սկսնակներին կողմնորոշվել և սկսել իրենց ճամփորդությունը ֆրիլանս թարգմանության աշխարհում։
|
Գրանցվելու համար, խնդրում ենք դիմել՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ․ փոստով։ Բոլոր դասընթացները կատարվում են անհատապես։