Մուտք
հեռ: 
+37477 994429, +37499 104524
Պատվիրեք հիմա
Թարգմանչական ծառայություններ Փաստաթղթերի կազմում
Ստացեք հաշվարկը
Առաջնային լեզու*
Թարգմանել դեպի*

 

Թարգմանիչների աշխատանքը համարվում է հնագույն մասնագիտություն և դրա պատմությունը գոյություն ունի այնքան ժամանակ, որքան գոյություն ունի մարդկային պատմությունը։ Նույնիսկ հին ժամանակներում մարդիկ օգտվում էին թարգմանչական ծառայություններից՝ տնտեսական, էմոցիոնալ և այլ նպատակներով։ 

 

Ժամանակակից աշխարհում թարգմանիչների աշխատանքը շարունակ կասկածի տակ է դրվում։ Այն հարցերը, թե «Որքանո՞վ դեռևս թարգմանությունները կշարունակվեն կատարվել թարգմանիչների կողմից» կամ  «Ո՞րքան արագ դրանք կավտոմատացվեն» շարունակում են անհանգստացնել թե՛ թարգմանիչներին, թե՛ տվյալ արդյունաբերության տարբեր մասնակիցների։ Իսկ մինչ այդ, թարգմանիչները զարգացնում են իրենց հմտությունները, մասնագիտանում նոր աշխատանքային ոլորտներում և գործում բոլորովին այլ ձևաչափերով։

 

 

 

 

Չնայած ոլորտում կատարված նորարությունների ու էական զարգացումների, թարգմանության որակն այսօր ևս մնում է հիմնական խնդիրներից մեկը։ Թարգմանչական բարձր որակն անշուշտ պայմանավորված է լեզվական գիտելիքներով, սակայն գոյություն ունեն մի քանի  ընդհանուր սկզբունքներ, որոնք թույլ են տալիս հետևել որակի չափանիշներին։ Դիտարկենք դրանցից երեքը՝

 
1․ Պատասխանատվություն
 

Հաճախորդներն արժևորում են պատասխանատու թարգմանիչներին։ Թարգմանչական աշխատանքն ընդունելուց հետո կարևոր է այն ընդունել և հանձնել ժամանակին՝ ըստ պայմանավորվածության։ Շատ կարևոր է աշխատանքի կեսից չհրաժարվել թարգմանությունից՝ ստեղծելով լրացուցիչ դժվարություններ։ Պատասխանատւ և փորձառու թարգմանիչը գիտի լավագույնս գնահատել իր ժամանակը և առաջնահերթությունները։ Եթե նույնիսկ առիթ կա հրաժարվելու թարգմանությունից, ապա բացառապես տվյալ պատվերի պահին։

 
Մի մոռացեք, որ ձեր անհարմարությունը կարող է պատճառը դառնալ պատվիրատուի ավելի մեծ անհարմարությունների։ 

 

2․ Հետ-թարգմանչական աշխատանքներ
 

Շատ կարևոր է թարգմանությունն ավարտելուց հետո պատվիրատուից ակնկալել մեկնաբանություններ։ Ցանկալի է վերադարձնել աշխատանքը՝ ակնկալելով առաջարկներ կամ ուղղումներ կատարված աշխատանքի վերաբերյալ։ Հետ-թարգմանչական աշխատանքները թույլ են տալիս հասկանալ հաճախորդին, լսել նրանց կարծիքը և վերացնել նրանց կողմից նշված թերությունները և սխալները։

 

3․ Բազմակի վերանայում

Նույնիսկ գերազանց կատարված թարգմանությունն արժի վերանայել ոչ պակաս, քան երկու անգամ։ Որպես կանոն, վերջնական վերանայումների ընթացքում կարող են ի հայտ գալ մանր թերություններ, տառասխալներ, տպագրական և կետադրական սխալներ կամ պարզապես ավելորդ բացատներ։ Այս երեք ընդհանուր սկզբունքներին հետևելուց զատ, կարելի է նաև ուշադիր լինել՝ 

 
1․ Կետադրական թերություններին․ եթե կասկածում եք որևէ կետադրական կանոնի մասին՝ ճիշտ եք տեղադրել, թե ոչ, ապա լավագույն տարբերակը լեզվական տվյալ կանոնը ձեռնարկում ստուգելն է։ Մի առաջնորդվեք թարգմանվելիք լեզվի կետադրական կանոններով։ Առաջնորդվեք ձեր մայրենի լեզվի օրենքներով, ստուգեք տարբեր առցանց և այլ բացատրական վստահելի աղբյուրներ՝ համոզվելու, որ հետևում եք ձեր լեզվի կետադրությունը։ 
 
2․ Մեծատառեր և փոքրատառեր․ այսօր անգլերեն տեքստերում հաճախակի կարելի է հանդիպել մեծատառերով բառերի։ Չնայած նրան, որ անգլերենը չի ընդունում մեծատառերի հեշտ կիրառությունը, թարգմանիչները հաճախակի են պահում օտար լեզվի մեծատառերով բառերի թարգմանվող համարժեքները և արհեստականորեն ներմուծում սխալ գրելաձև։ Պարզապես հիշենք մեկ կանոն՝ հայերենն ընդունում է մեծատառ միան նախադասության սկզբում։ Եթե կան բացառություններ, ապա դրանք հստակ կարգավորվում են այլ կանոններով, օրինակ՝  դրանք ներառվում են չակերտների մեջ և այլն։  

 

 3․ Անուշադրության տառասխալներ․ Ուշադրություն դարձրեք սխալմամբ սղված տառերին կամ հակառակը՝ բառամիջում դրված ավելորդ տառերից։ Կարդացեք քննադատ աչքով՝ տեքստում միմիայն տառասախներ գտնելու միտումով։ 

 

4․ Ոճաբանական թերացումներ․ մեր լեզուն ողողված է ռուսերենից կամ անգլերենից վերցված լեզվական կառուցներով։ Օրինակ՝ փոխարենն ասելու «Կարծում եմ», օգտագործում ենք անգլերենից վերցված «Ես գտնում եմ, որ» կառույցը։ Նույն ձևով՝ «Համակարծիք եմ» ասելու փոխարեն՝ օգտագործվում է «Ես կիսում եմ Ձեր կարծիքը»։ Միշտ ուշադրություն դարձրեք հայերենի լեզվամտածողությանը ․ արդյո՞ք այն բնորոշ է հայերենին։ 

 

5․ Տառացի թարգմանություններ և մտքի սահունություն․ թարգմանությունների մեծագույն թշնամին տառացի թարգմանությունն է։ Մտքի սահունության խնդիրներն առաջանում են այն ժամանակ, երբ կատարվում են տառացի թարգմանություններ։ Դրանք հնչում են արհեստական և ստիպում կարդացողին վերընթերցել միտքը։ Եթե առաջին ընթերցման ժամանակ Ձեր տեքստը չընկալվեց, ապա այն ունի սահունության խնդիր։

 Կատարեք բոլոր անհրաժեշտ բառային և իմաստային փոփոխությունները՝ ստանալու ճիշտ կառուցվածք, ճկուն և հնչեղ նախադասություն։

 

6․ Տեքստային անհամապատասխանություններ․ ժամանակակից թարգմանությունները հաճախ են անդրադառնում անհամապատասխանությունների խնդրին։ Դրանք սովորաբար կազմում են բոլոր այն բառերը և իրենց հոմանիշները, որոնք չեն համապատասխանեցվում տեքստով մեկ։ Տեխնիկական և բժշկական թարգմանությունների պարագայում այս խնդիրն ավելի ակնհայտ է դառնում։ Մեկ բառի կամ տերմինի թարգմանված տարբերակի նույն կիրառությունը պետք է պահպանել ողջ տեքստով։ Եթե օրինակ՝ Cover բառը թարգմանվել է անգլերենից, որպես «ծածկ» և ունի նաև այլ տարբերակներ, ինչպես կափարիչ, կափույր և այլն, ապա տեքստում բազմաթիվ անգամ հանդիպող այս բառը պետք է պահպանի նույն գրելաձևը տեքստի գրեթե բոլոր նախադասություններում։

 

***

Թարգմանության որակի բարձրացման հնարքները շատ տարբեր են։ Դրանք կարելի է անընդմեջ թվել ու զարգացնել, բայց միայն աշխատելու ընթացքում, դուք, որպես թարգմանիչ, սկսում եք հմտացնել ձեր կարողությունները և բարձրացնել տեքստի որակը։