Տարեցտարի թարգմանիչների աշխատանքը դառնում է ավելի ծավալուն և ընթացակարգված։
Թարգմանության հետ մեկտեղ պատվիրատուն պահանջում է կատարել թարգմանչից հավելյալ աշխատանքներ, որոնք սակայն վերջինս դիտարկում կամ ակնկալում է որպես ծառայության պարտադիր մաս:
Այսպիսով, ինչ են ստանում թարգմանիչները, երբ պատրաստվում են ընդունել որևէ թարգմանության պատվեր.
1․ Առաջին հերթին տարբեր ֆորմատի ֆայլեր, որոնք պետք է կիրառել տարբեր CAT կամ այլ կերպ ասած թարգմանչական համակարգչային ծրագրերով: Անհրաժեշտ է լինում աշխատեցնել տվյալ ֆայլերը, թարգմանել, գեներացնել և հետ վերադարձնել պահանջված ֆորմատով:
2. Ավտոմատացվող թարգմանությունների ժամանակ պահանջվում է կատարել լրացուցիչ «ուսումնասիրություն»։ Օրինակ՝ պատվիրատուն նշում է, որ նմանատիպ թարգմանությունների ժամանակ ակտիվ պետք է կատարել փնտրում համացանցում՝ բովանդակությանը համապատասխան լավագույն իմաստային նշանակությունը ստանալու համար: Շատ վերջերս մեծածավալ աշխատանքներ տարվեցին և շարունակվում են՝ բարելավելու google թարգմանությունների որակը:
3. Թարգմանիչները ստանում են ձեռնարկներ, հղումներ, ուղեցույցեր կամ սահմանված փաստաթղթերի ցանկ և հաստատված բառապաշարը, որին պետք է նախապես ծանոթանալ, կարդալ, ուսումնասիրել մինչև թարգմանություն սկսելը:
4. Թարգմանություններից հետո թարգմանիչը հետ է ստանում ավտոմատացված «Որակի Հաշվետվություն», որոնք որպես կանոն ստացվում են տարբեր համակարգչային գործիքների կողմից։ Անհրաժեշտ է լինում ստուգել որպես Inconsistencies որակված բառերը, որը ենթադրում է ոչ թե սխալ թարգմանություն, այլ թարգմանության լիարժեք նույնությունը տեքստում ամենուր՝ բացառելով հոմանիշների կամ այլ տարբերակների առկայությունը։
6. Թարգմանություններից հետո թարգմանիչը ստանում է նաև վերանայված թարգմանությունը, որը կատարվում է մարդկային ուժերով՝ վերանայողների կողմից։ Այս անգամ թարգմանիչը ստիպված է լինում մեկնաբանություններ կամ բացատրություններ գրել, հաճախ նաև արդարանալ ընտրված տարբերակների դիմաց և պատրաստել «Հետ Հաշվետվություն»։
Այսպիսով, պահանջում են արդյո՞ք թարգմանիչները հավելյալ գումար օժանդակ աշխատանքի համար։ Իրականում շատ թարգմանիչներ չգիտեն՝ ինչպե՞ս դա անել։
Մի քանի հնարքներ, որոնք կարող են օգտակար լինել։
1. Հին հաճախորդների հետ տարբերակները՝ կիրառելու նոր գնային քաղաքականություն, այնքան էլ հուսադրող չէ, հետևաբար՝ գնային նոր պայմանները կարելի է քննարկել նոր հաճախորդների հետ։
2. Հավելյալ գումար կարելի է պահանջել այն ֆայլերի դիմաց, որոնք պահանջում են ֆորմատի պահպանում, օրինակ՝ PDF փաստաթղթերը։
3. Եթե ստանում եք Alignement կամ համապատասխանեցման աշխատանքներ, պետք է քննարկել այլ գին, քանի-որ այն դիտարկվում է որպես առանձին աշխատանք։
4. Վատագույն, բայց արդյունավետ տարբերակներից մեկը․ սովորել հրաժարվել նախագծից, որը պահանջում է անհամեմատ ավելի շատ ժամանակ կամ կատարման ժամկետներն այնքան էլ իրատեսական չեն։