Շատ հաճախ թարգմանիչները ստանում են տեքստը միայն օրվա վերջում, երբ կարելի էր արդեն ավարտել օրը որևէ սրճարանում մեկ գավաթ գինու, հաճելի երաժշտության ներքո կամ կինոսրահում:
Ինչպես վարվել, եթե աշխատում եք այլ ժամանակային գոտում գտնվող պատվիրատուների հետ և Ձեր վերջնաժամկետը իրականում շատ ավելի կարճ է, քան թվում է պատվիրատուին: Մի քանի հնարքներ, որոնք էականորեն կթեթևացնեն Ձեր իրավիճակը:
1. Ճիշտ գնահատել թարգմանության առանձնահատկությունները. այն է լեզվական շարքը, թարգմանելի տեքստի ծավալը, բարդությունը կամ տերմինոլոգիան:
2. Առաջարկել նոր ժամկետներ՝ հիշեցնելով պատվիրատուին ժամային գոտու տարբերությունների մասին:
3. Տեղեկացնել Ձեր պատվիրատուին, որ դուք աշխատում եք այլ ժամային գոտում, օրինակ` դուք արդեն ավարտել եք Ձեր աշխատանքային օրը և կկարողանաք հանձնել թարգմանությունը միայն վաղն առավոտյան:
4. Գնահատել Ձեզ ընդհանուր զբաղվածության աստիճանը:
5. Գնահատելաշխատանքը և կատարել ճիշտ աշխատանքային և ժամանակային բաշխում:
Կարևորագույն պայման. նվազեցնել սթրեսային տրամադրությունն՝ այնքան բնորոշ մեզ՝ թարգմանիչներին, վերը նշված երեկ բացթողնված, բայց այսօր արդեն իրականանալի պայմաններում:
Եվ եթե վերընշված ոչ մի հնար Ձեզ չօգնեց, հրաժարվել տեքստի թարգմանությունից՝ հույս հատնելով Ձեր պատվիրատուին, որ հաջորդ անգամ կունենաք նոր թարգմանության հնարավորություն: