Բազմաթիվ թարգմանիչներ այսօր օգտվում են համակարգչային ծրագրերից (CATs - computer-assisted tools), որոնք հեշտացնում են թարգմանության գործընթացը, թարգմանության ընթացքում փնտրվող այս կամ այն տերմինի կիրառումը, ինչպես նաև կուտակում իրենց մեջ հսկայական հիշողություն, այպես կոչվող “TM”-ներ (Translations Memory):

Այսպիսով ինչ համակարգչային ծրագրերից են օգտվում թարգմանիչները և թարգմանչական ծառայությունները:
1. SDL Թրադոս (SDL trados)
Խոսել CAT-ի մասին առանց հիշատակելու SDL թրադոսը, իհարկե հնարավոր չէ: Այն հանդիսանում է լավագույն համակարգչային ծրագրերից մեկը ինչպես ֆրիլանս թարգմանիչների, այնպես էլ թարգմանչական գործակալությունների համար: Իհարկե նմանատիպ ծրագրերը ավելի հաճախ խորհուրդ է տրվում այն թարգմանիչներին, որոնք ունեն մեծ զբաղվածություն: Իսկ եթե դուք վարում եք գործակալության աշխատանքներ, ապա SDL թրադոսը լավ հնարավորություն է ընդլայնելու և հետևելու Ձեր հաճախորդների բազան: 30 օրով տրամադրվող փորձնական տարբերակը թույլ է տալիս որոշել, որքանով է նպատակահարմար ծրագրի կիրառումը:
2. MemoQ
MemoQ ևս մեկ հիանալ ծրագիր, որը նախատեսված է ֆրիլանս թարգմանիչների համար: Այն թույլ է տալիս օգտվել նախորդ կատարված թարգմանություններից: Աշխատելու ընթացքում Ձեր տեքստը պահպանվում է թարգմանության հիշողության մեջ: Աշխատելու ընթացքում դուք կարող եք տեսնել Ձեր տեքստին նմանվող տեքստ՝ օգնելու գտնել այս կամ այն արդեն իսկ թարգմանված սեգմենտը: Այս ամենը զգալիորեն բարելավում է Ձեր թարգմանության որակը, ինչպես նաև արագացնում թարգմանության տեմպը:
3. Memsource
Memsource-ը թարգմանիչների կողմից կիրառվող լավագույն գործիքներից մեկն է։ Memsource -ը ամպային ծառայությունների վրա հիմնված՝ թարգմանչական ծրագրերի կառավարման գործիք է, ինչպես նաև համակարգչային թարգմանչական ծրագիր։ Այս ծրագրի հատկորոշիչների մեջ մտնում է տերմինների շտեմարանի սպասարկումը, թարգմանչական հիշողությունը և ավտոմատացված որակի կառավարումը։ Այն նաև ներառում է երրորդ կողմի մեքենական թարգմանչական շարժիչ, որը թույլ է տալիս թարգմանչին հաջող օգտվել դրա կողմից ավտոմատ առաջարկվող մեքենական թարգմանություններից։
4. Cafetran Espresso
Cafetran Espresso-ն ունի մի քանի գործառույթներ: Նախ և առաջ նրան հետևում են առցանց օգտվողների մի հսկայական խումբ, որոնք կիսվում են իրենց փորձառությամբ խմբի անդամների հետ: Այս ծրագիրը ևս ունի հսկայական TM – թարգմանչական հիշողություն: Ծրագիրը կարող է ընդունել տարբեր ֆորմատի file-եր: Ծրագրի փորձնական տարբերակը աշխատում է 45 օր, իսկ տրամադրվող լիցենզիայի յուրահատկությունն այն է, որ վճարելով մեկ լիցենզիայի համար, կարող եք այն օգտագործել երկու տարբեր համակարգիչների համար, որոնք ունեն տարբեր օպերացիոն համակարգեր:
Բազմաթիվ CAT – ների մեջ ցանկալի է նաև առանձնացնել Fluency և DejaVu ծրագրերը: Fluency-ն կարելի է օգտագործել՝ վճարելով ամսեկան 9.95$, իսկ DejaVu-ն` տարեկան 80 եվրո: Երկուսն էլ ունեն իրենց մեջ բառարաններ, որոնք կարող եք ավելացնել կամ հանել, ինչպես նաև կարող եք ընտրել լավագույն հարմար տարբերակը Ձեր թարգմանության համար:
Այս և այլ համակարգչային թարգմանչական ծրագրերի հիմնական աշխատանքային սկզբունքներին ծանոթանալու համար կարող եք գրանցվել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ հասցեով՝ դիտելով դասընթացի մանրամասներն այստեղ։