Պատվիրեք հիմա
Թարգմանչական ծառայություններ Փաստաթղթերի կազմում
Ստացեք հաշվարկը
Առաջնային լեզու*
Թարգմանել դեպի*
.Pdf ֆայլերի թարգմանությունը կարող է վերածվել իսկական սարսափի: Պատկերացրեք, ստացել եք ծավալուն նախագիծ և այն ամբողջությամբ տրված է .pdf  ֆորմատով:
 
pdf dislike translators
 
 
Որոշ հաճախորդներ տրամադրում են փաստաթղթերն առանց սկզբնաղբյուր ֆայլերի: Ինչպես դուրս գալ այս սարսափից: Արդյոք ավելացնելով նման թարգմանության գինը այն ձեզ կազատի ավելորդ հոգսերից:
 
Թարգմանիչները, ստանալով .pdf փաստաթուղթ, մեծամասամբ հավաքում են տեքստը word փաստաթղթում:

 

Որպես կանոն, .pdf ձևաչափը նախատեսված չէ վերատպման համար և սկզբնաղբյուր ֆայլեր ստանալը կարևորագույն պայման է, եթե իհարկե այն չի ոչնչացվել հաճախորդի կողմից: Վերջինս բացառված հանգամանք չէ, եթե գործ ունեք սովորական հաճախորդների հետ: Որոշ ընկերություններ մինչ թարգմանվելիք փաստաթղթեր պատրաստելը, կարող են ընդգրկել փաստաթղթեր տարբեր բաժիններից կամ ընկերության տարբեր թիմերից, ինչպես օրինակ՝ հաշվետություններ, վերլուծություններ և այլն: Միշտ չէ, որ նրանք տեղյակ են, թե ով է պատրաստել փաստաթուղթը, իսկ փոխանցելուց այն կարող է իսկական գլխացավանք լինել թարգմանող կազմակերպության համար, հատկապես, որ թարգմանության ժամկետները միշտ սեղմ են:
 
Շատ հաճախ.pdf ֆորմատը կարելի է վերարտադրել այլ ֆորմատի, օրինակ .doc-իսակայն նմանատիպ փաստաթուղթը ևս դժվար աշխատելի է: Նրանում ներառված հատվածները դժվար կառավարելի են, և մեկ հատվածից մյուսը տեղափոխվելը վերածվում է իսկական սարսափի: Ով իսկապես կատարել է նման աշխատանք, կհասկանա, ինչ է այն նշանակում:
 
Երբեմն, մենք .pdf ֆորմատը վերածում ենք այլ ֆորմատի, որը սակայն կարող է վնասել տեքստը կամ սխալ վերարտադրվել
 
Ինչու են հաճախորդներն այնուամենայնիվ նախընտրում ուղարկել թարգմանությունները pdf-ովՇատ հաճախորդներ ունեն այն մտավախությունն, որ սկզբնական ֆայլերը կարող են դժվար լինել թարգմանիչների համար, եթե դրանք ստեղծվել են ավելի բարդ համակարգչային ծրագրերով: Աշխատանքը կատարելու համար, թարգմանիչներն իրենց հերթին ստիպված են լինում գտնվել հնարամիտ և ընդունել ամենատարբեր ֆորմատները:
 
 
Ահա մի քանի տեխնիկական հնարքներ, որոնք թույլ են տալիս աշխատել .pdf –ի հետ արագ իրավիճակներում:

 

 
1. Ամենապարզ օրինակը. նորից հավաքել տեքստը թղթային տարբերակից: Ավելի արագ է տպել .pdf-ը թղթային տարբերակով և թարգմանել՝ նայելով թղթից: Երկու էկրան ունենալու պարագայում աշխատանքը կլինի ավելի հարմարավետ

 

 
2. Կարելի է նաև (copy) տպել .pdf փաստաթղթից, որոշ դեպքերում .pdfփաստաթուղթը տալիս է այդ հնարավորությունը: Աշխատանքը սակայն դժվարանում է, եթե ցանկանում ենք տեղափոխել աղյուսակներ, նկարներ և այլն:

 

 
3. Որոշ թարգմանչական համակարգչային ծրագրեր թույլ են տալիս աշխատել սկանավորված փաստաթղթերի հետ:

 

 
4. Կան նաև OCR համակարգչային ծրագրեր, որոնք թույլ են տալիս աշխատել սկանավորված փաստաթղթերի հետ:

 

 
Ի վերջո, եթե Ձեր հաճախորդը տրամադրում է .pdf ձևաչափով փաստաթուղթ, պետք է պայմանավորվել հավելյալ գնի մասին՝ հավելյալ աշխատանք կատարելու համար: