Միայցյալ Արաբական Էմիրությունների նախագահ՝ Մուհամմադ իբն Ռաշիդ ալ-Մաքթումը կատարել է ևս մեկ կարևոր բարեփոխում՝ այս անգամ թիրախում վերցնելով կրթության և թարգմանության ոլորտը:
Շեյխը հայտարարել է, որ Արաբական աշխարհում կրթությունն այլևս չի գտնվում գոհացնող մակարդակի վրա: Արաբ ուսանողները կարող են լավագույն հմտությունները դրսևորել, եթե նրանց համար ապահովվի ժամանակակից կրթության անհրաժեշտ գործիքները և միջոցները:
Այսպիսով, Շեյխը հայտարարել է էլեկտրոնային ուսուցման մի նախագծի մասին, որը հիանալի հնարավորություն է ստեղծելու ոչ միայն արաբ ուսանողական աշխարհի, այլ նաև թարգմանիչների համար: Մոտ 50 միլիոն դպրոցականներ և ուսանողներ կկարողանան ստանալ գիտելիքներ մաթեմատիկական և գիտական ասպարեզում: Արաբերեն լեզվով տեսանյութերը տարածվելու են ողջ արաբական էմիրություններով: Մեծածավալ նախագծի տեսանյութերը անգլերեն լեզվով են, որոնք պետք է թարգմանվեն և ներկայացվեն արաբերեն լեզվով: Ողջ քանակը բաղկացած կլինի 11 միլիոնանոց բառերից: Կմասնակցեն թարգմանիչներ, մանկավարժներ և այլ բնագավառի մասնագետներ՝ տեսանյութերը ճիշտ մատուցելու համապատասխան լսարանին:
Թեև այս նախագիծը հիանալի հնարավորություն է թարգմանիչների համար, այն առաջին հերթին նպատակ է հետապնդում բարձրացնելու կրթական մակարդակը, հատկապես մաթեմատիկական և այլ գիտությունների մասով գիտելիքներ փոխանցելը: Արաբական աշխարհի միայն 14% են կրթված, հետևաբար Շեյխի նպատակն է համակցել տեխնոլոգիաները և թարգմանությունը, ընտրել Էլեկտրոնային ուսուցման տարբերակը որպես ամենաարագ և արդյունավետ ուսուցման տարբերակը՝ բարձրացնելու կրթության ցածր ցուցանիշերը:
Ի դեպ, եթե թարգմանիչ եք, այն էլ արաբերեն լեզվի, ապա լավագույն հնարավորությունն է ընձեռվել մասնակցելու այս նախագծին: