2017 թվականը յուրովի նշանավորվեց թարգմանության բնագավառում: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան սեպտեմբերի 30-ը հայտարարել է Թարգմանության Միջազգային Օր:

ՄԱԿ –ի Գլխավոր Ասամբլեան` իր 71 - րդ նիստում առաջ քաշեց թարգմանության առաջին բանաձևը, որը նվիրված է արհեստավարժ թարգմանությանը: Այս հարցում իրենց ուրույն դերն ունեն թե բանավոր, թե գրավոր թարգմանիչները, որոնք դրսևորում են բարձր մասնագիտական հմտություններ` պահպանելու մշակութային առանձնահատկությունները թարգմանությունների ընթացքում:
ՄԱԿ – ի կողմից առաջ քաշված բանաձևը կարևորել է թարգմանությունը` որպես մշակույթը պահպանող կարևոր լեզվաբանական կառույց:
Կորցնելով լեզուն, կորցնում ես նաև քո մշակույթը:
Գլոբալիզացիան, ներխուժելով տարբեր ժողովուրդների կյանք, բերում է իր հետ նաև բացասական տարրեր, քանզի տարբեր մշակույթներ ներխուժում են հոմոգեն մշակութային տարրեր՝ աղճատելով մշակութային տարատեսակությունը: Հետևաբար մեծ է թարգմանության դերը ՝ պահպանելու մշակութային բաղադրիչներն այնպես, որպեսզի չլինեն կորուստներ, այլ գործի դրվեն համապատասխան մշակութային արժեքը պահպանած լեզվական բառեր, կառույցներ և նախադասություններ: