Պատվիրեք հիմա
Թարգմանչական ծառայություններ Փաստաթղթերի կազմում
Ստացեք հաշվարկը
Առաջնային լեզու*
Թարգմանել դեպի*

Մեզանից շատերը հավանաբար առնչվել են բանավոր թարգմանիչների հետ և զարմացել նրանց յուրահատուկ ընկալունակության վրա: Ինչպես է հաջողվում բանավոր թարգմանչին լսել և թարգմանել ցանկացած նյութ:

RabbitInterpreter

 

 

Անկասկած այսօր շատերն են երկլեզու և նրանց մի մասը հավակնում են օտար լեզվի լավ իմացությանը: Նույնիսկ հավասարապես երկու լեզու տիրապետող անձը չի կարող տիրապետել թարգմանչի կամ բանավոր թարգմանչի հմտություններին: Որքան էլ զարմանալի, բայց այս երկու տարբեր մասնագիտության տեր մարդիկ, որոնք լիարժեք տիրապետում են նույն լեզվին, առանձնանում են իրենց հմտություներով, ինչպես օրինակ՝ 

Լեզվական հմտությունները

Բանավոր թարգմանիչը տիրապետում կամ պետք է տիրապետի երկրորդ լեզվի բառապաշարին և լեզվական կառույցներին ճիշտ այնպես, ինչպես կտիրապետեր մայրենիով խոսող անձը: Նման լայն և ծավալուն բառապաշարը և իմացությունը թույլ կտան ճկուն և արագ փոխանցումը մի լեզվից մյուսը:

Լսողական հմտությունները

Բանավոր թարգմանիչն ունի այնպիսի հմտություններ, որը չունի գրավոր թարգմանիչը: Հաջորդական թարգմանություն կատարելու ժամանակ թարգմանչից պահանջվում է մտապահելու, հիշողության, նշումներ կատարելու և այնուհետ ճշգրիտ փոխանցման կարողություն: Համաժամանակյա թարգմանությունը պահանջում է ավելի ուժեղ կենտրոնացվածություն և լարվածություն, ուղեղի հզոր աշխատանք: Գիտնականները պարզել են, որ բանավոր թարգմանության ժամանակ ուղեղում միանում են այն օջախները, որոնք որպես կանոն չեն միանում սովորական լեզուն կիրառելու ժամանակ:

Այսօր թարգմանության բնագավառում կիրառվում են տարբեր տեսակի բանավոր թարգմանություններ` օրինակ skype թարգմանություն, հեռախոսային թարգմանություն, այլ կերպ դրանք անվանվելով հեռահար բանավոր թարգմանություններ:

Նմանատիպ թարգմանությունների դժվարությունները ևս առանձնանում են ըստ իրենց հանգամանքների և պայմանների: Ավելանում են ոչ միայն կոգնիտիվ, մտավոր, սկզբնաղբյուր տեքստը վերծանելու և ունկնդրին ճիշտ փոխանցելու դժվարությունը, այլ նաև այն պայմանները, որում աշխատում է թարգմանիչը, օրինակ ինտերնետ կապը, ձայնային որակը, թարգմանության ընթացքում կիրառվող համակարգչային ծրագրերի աշխատանքը և այլն:

Հետևաբար, հաշվի առնելով բոլոր դժվարությունները, պետք է ասել, որ այն դասական մոտեցումը, թե թարգմանիչը և հատկապես բանավոր թարգմանիչը զուտ հանդիսանում է կապուղի երկու տարբեր լեզվով խոսող անձանց միջև, թերի կարծիք է, քանի-որ բացի իր կոգնիտիվ / մտավոր ունակություններից , հոգեբանական և մտավոր աշխատանքից, նա նաև կայացնում է որոշումներ բարդ մտավոր այդ գործողությյունների ընթացքում: