Փոքր բիզնեսը հեշտ գործ չէ: Այն ունի մի շարք առանձնահատկություններ, որոնք ստիպում են անընդհատ գործի դնել տարբեր հմտություններ:

Չնայած իր փոքր չափերին, հարկ է լինում զբաղվել տեղեկատվական համակարգերի, մարքեթինգի, կադրերի կառավարմամբ և հաճախորդների սպասարկմամբ: Շատ թարգմանչական ծառայություններ դասվում են փոքր բիզնեսի շարքին: Այստեղ նկատվում են նույն խնդիրները․ չվճարված հաշիվներ, ուշացող գումարներ՝ դրանով պայմանավորված դանդաղ բիզնես ընթացք: Աշխատանքային ամսվա վերջում վերլուծելով բոլոր փոքր պատվերները, որոնք արդեն մատուցվել են հաճախորդներին, ակնհայտ է դառնում, որ ընդհանուր գումարը վերջնական կազմում է կլորիկ գումար:
Ձեռներեցությանն նվիրված Enterpreneur.com կայքը հիշատակում է, որ ամերիկյան շատ ձեռնարկություններ ձախողվում են, չնայած այն փաստին, որ նրանցից յուրաքանչյուրը տրամադում է միջինը մոտ 84 000 $ ծառայություն` առանց վճարվելու դրա դիմաց:
Այսպիսով փոքր և միջին բիզնեսի խնդիրը վատ է անդրադառնում ընկերության ներքին կյանքի, օրինակ նոր աշխատողներ վարձելու, սարքավորումներ գնելու, պլանավորում և նախագծերի ընդարձակումն ապահովելու, այնպես էլ ընդհանուր տնտեսության վրա:
Խնդիրներից մեկը նաև այն է, որ սահմանված չեն ուշացված վճարման տուժանքներ: Միշտ առկա են օժանդակ ծախսեր սեփական գրպանից, ինչպես վարչական և տնտեսական բնույթի, կամ օրինակ աշխատուժին ուղղված վճարներ, որը ժամանակին կատարել է իր աշխատանքը, բայց հեռու է մնում գործատիրոջ ընդհանուր խնդիրներից:
Բոլոր այս մեծ կամ մանր խնդիրները հանգեցնում են ոչ միայն բիզնես ընթացքի դանդաղեցմանը, այլ նաև արգելակում համագործակցությունը խոշոր պատվիրատուների հետ:
Եթե դուք ֆրիլանսեր եք կամ վարում եք ձեր թարգմանչական փոքր բիզնեսը, ապա որոշ օգտակար խորհուրդներ կարող եք կարդալ այս կայքի նախորդ հոդվածում: Դրանց հետևելը ևս մնում է պայքարի լավագույն տարբերակներից մեկը: