Պատվիրեք հիմա
Թարգմանչական ծառայություններ Փաստաթղթերի կազմում
Ստացեք հաշվարկը
Առաջնային լեզու*
Թարգմանել դեպի*
Ֆրիլանս թարգմանիչները հաճախ են բախվում այնպիսի իրավիճակների հետ, երբ գործատուի կողմից սահմանված գումարը չի վճարվում:


Յուրաքանչյուր ֆրիլանսեր` թարգմանիչ թե ոչ, կհիշի գոնե մեկ չվճարված գումարի պատմություն, երբ ողջ ուժերը լարվում են ավարտելու նախագիծը և հանկարծ բախվում ես տհաճ իրավիճակի հետ.

նախատեսված գումարների մի մասը սկսում է ուշանալ կամ ընդհանրապես չի վճարվում: Անսահման զանգեր, սպառնացող նամակներ և այլն:Շատ հաճախ դուք պարզապես չեք վճարվում, քանի-որ գումարը փոքր է,իսկ գործատուն հրաժարվում է վճարելուց, քանի-որ բանկային փոխանցման սակագինը ավելի մեծ է , քանի ինքնին գումարը: Այնուհանդերձ, ինչպես վարվել, եթե Ֆրիլանսեր ես:
 
Ֆրիլանսերների Խորհուրդը, օրինակ ստեղծեց աշխարհի ամենաերկար չվճարված հաշիվ/ապրանքագրերի ցուցակը: Չվճարված հաշիվների գումարը, միայն ցուցակը կազմելու ժամանակ, արդեն հասնում էր $4,194,581 ԱՄՆ դոլլարի: ֆրիլանսերների 71 % այժմ պայքարում է չվճարված գումարների դեմ:

 

2016 թ-ի հոկտեմբերի 27-ին, աշխարհը փոխվեց ֆրիլանսերների, իհարկե դեռևս միայն Նյու-Յորքյան ֆրիլանսերների համար: Նյու-Յորքյան Խորհուրդն անցկացրեց Ֆրիլանսը Վճարվում է Ակցիան՝ սկսելով Ֆրիլանսերների իրավունքների մի նոր փուլ:
Նյու-Յորքը տրամադրում է իր օրինակով եզակի պաշտպանվածություն ֆրիլանսերների համար: Որպես օրինական ակտ, այն կարող է ներշնչել և օրինակ ծառայել այլ երկրների համար:

 

Մինչ այդ, մենք առաջարկում ենք հետևյալ օգտակար խորհուրդները:

 

  • Երբեք մի սկսեք աշխատել, քանի-դեռ չեք սահմանել հաշիվ ապրանքագիրը գործատուի հետ:
  • Կազմեք հստակ հաշիվ/ապրանքագիր , որը ներառում է վճարման բոլոր պայմանները՝ գինը, ժամկետներ և այլն:
  • Եթե ստացել եք փոքր ծավալի աշխատանք և դուք աշխատում եք հեռահար, սահմանեք Ձեզ նվազագույն գինը: Բանկային փոխանցման դեպքում հավանականությունը, որ կկորցնեք գումարը, քան կվաստակեք, ավելի մեծ է:
  • Նախապես ծանոթացեք վճարային համակարգերի և Ձեր երկրի կարգավիճակի հետ որպես գումարներ ստացող երկիր, ինչպես նաև ծանոթացեք վճարային սակագների հետ:
  • Որոշ վճարային համակարգեր, ինչպես օրինակ skrill կամ paypal համակարգերը ավելի հարմար են փոքր գումարների փոխանցման դեպքում, քան բանկային փոխանցումները:
  • Միշտ աշխատեք կանխավճարով, նվազագույնը պահանջելով փոխանցվող գումարի 50 %-ը, քանի-որ մյուս 50% -ի համար պետք է կլինի դեռևս պայքարել:
  • Ընտրեք աշխատանքը տրամադրելու տեխնիկան: Պետք չէ տրամադրել գործատուին կատարված ողջ աշխատանքը: Հանձնեք այն մաս-մաս, քանի-դեռ վստահ չեք Գործատուի պատրաստակամության մասով:
  • Նախապես ստուգեք գործատուի կարգավիճակը ինտերնետում: Դուք կստանաք տարբեր ֆրիլանսերներից ճշգրիտ կարծիք - արդյոք արժե աշխատել տվյալ գործատուի հետ, թե ոչ: