Որպես հնագույն մասնագիտություն, թարգմանությունը հիմք դրեց քաղաքակրթությունների և միջանձնային հարաբերությունների, թույլ տվեց թարգմանել աշխարհի ամենատարբեր աշխատություններն ու գրքերը: Այն պահպանում է իր ներկայությունը գրեթե բոլոր գիտություններում և ոլորտներում:

Արագ տեմպերով զարգացող ավտոմատացված թարգմանությունները, ինչպես օրինակ Google translate –ը տրամադրում է բիլիոն թարգմանություններ ավելի քան 200 միլլիոն օգտվողների համար: Ավտոմատացման ազեցությունն իսկապես մեծ է. այն հնչում է որպես սպառնալիք երկուստեք. թարգմանիչների համար, ովքեր տարիների ընթացքում կուտակում են թարգմանության արվեստի հմտությունները, ինչպես նաև այն ընկերությունների, որոնք տրամադրում են մասնագիտացված թարգմանություններ:
Պետք է նշել, որ չնայած այս զգալի առաջընթացի, ավտոմատացումը թույլ է տալիս կատարել աշխատանքի միայն մի մասը, քանի-որ դրանք մի կողմից հնարավոր չէ հանձնել վերջնական հրապարակման, մյուս կողմից դրանք պրոֆեսիոնալ չեն: Մասնագետները գործի են դնում ոչ միայն իրենց լեզվական, այլ բազմաթիվ գիտելիքներ, որոնք մեկ բառով կարելի է բնորոշել որպես կոգնիտիվ գիտելիքներ կամ հմտություններ:
Իսկ ինչ է ասում վիճակագրությունը թարգմանության աճի մասին:
Համաձայն ԻԲԻՍ Ոուլդ Քոմ հաշվետության, թարգմանության աճը կհասնի մինչև 37 բիլլիոնի մինչև 2018 թվականը: ԱՄՆ Աշխատանքի Վիճակագրության Գործակալությունը նույնպես կանխատեսում է թարգմանության աշխատանքի լայն հնարավորություն 2012-2014 թվականների ընթացքում: Այն 11 տոկոսով գրանցելու է աճ` ի համեմատություն այլ մասնագիտությունների:
Ամերիկայի Միացյալ Նահանգները ամենամեծ շուկան է թարգմանության ոլորտում: Եվրոպան և Ասիան գրավում են հաջորդ տեղերը համաշխարհային շուկայում: Ամերիկյան Վիճակագրական տվյալների համաձայն, թարգմանության ինդուստրիան կգրանցի աճ 42%-ով 2010-2020 թվականներին, որի հիմնական պատճառը գլոբալիզացիան է և ներգաղթը: Բացի այդ թարգմանության որոշ ոլորտներ ունեն ամենամեծ հավանականությունը զարգանալու՝ տեխնիկական, ֆարմա-բժշկական և մեքենայացված թարգմանությունները:
Այսպիսով, մոտ չէ այն օրը, երբ թարգմանիչների կարիքև այլևս չի զգացվի: Ի վերջո, որքան էլ զարգանա ավտոմատացումը, կգօտվեք արդյոք, եթե ցանկանում ենք թարգմանության հանձնել բժշկական դեղատոմս, քրեական գործ կամ այլ կարևորության տեքստ: