| Երբևէ մտածել եք, որ ֆրիլանսը վաղուց արդեն ձեզ դուր չի գալիս։ Դուք ցանկանում եք մի նոր փուլ սկսել։ Ձեռներեցության շուրջ մտքերը հանգիստ չեն տալիս, անվերջ հապաղում և սպասում եք այն կարևոր պահին, երբ լուրջ քայլ կանեք։ Ու թեև գայթակղիչ, բայց ձեռներեցությունն ունի իր սեփական մարտահրավերները, որոնց պետք է պատրաստված լինել։ |

Ձեռներեցություն և ՖրիլանսՈրքան էլ տարբեր, դրանք ունեն թե՛ իրենց ընդհանրությունները, թե՛ տարբերությունը․
ընդհանրությունը. երկուսն էլ ապահովում են ինքնազբաղվածություն և շուկա հանում սեփական հմտություններն ու ծառայությունները,
տարբերությունը. ֆրիլանսերները վաստակում են եկամուտ իրենց համար, իսկ ձեռնարկատերերը դրանով նաև կիսվում։ Բացի այդ, ձեռնարկատերերը կիսում են սեփական գաղափարները, մտքերը և փորձը։
փոխկապակցվածությունը. ֆրիլանսերներն օգնում են ձեռնարկատերերին զարգացնել իրենց ծառայությունը կամ ապրանքանիշը, իրենց հերթին՝ ձեռնարկատերը օգտվում է ֆրիլանսի ապահով ուղուց և անվնաս դուրս գալիս բիզնես աշխարհ։
|
Ինչո՞ւ ձեռներեցություն
Խոսենք նրանից, թե ի՞նչ եք ցանկանում դուք՝ անցնելով ձեռնարկատիրության․ շատ գումա՞ր, ճկուն գրաֆի՞կ, թե՞ ․․․։
Մարդիկ միշտ հակված են մտածել, որ ձեռներեցությունն անմիջապես առնչվում է փողի հետ, բայց որքան էլ զարմանալի, առաջին հերթին՝ այն մարտահրավեր է ինքդ քեզ։ Ինչպես կասեր Ամերիկացի գործարար և ձեռնարկատեր Փոլ Հոքենը․ Ձեռնարկատիրությունը ամենևին էլ փողի մասին չէ, այն ավելի շուտ ճանապարհ է դեպի ինքդ քեզ։
Երբ ամուր փակում ես գործատուի դուռը և անցնում ձեռներեցության, առաջին հերթին փնտրում ես սեփական որոշումները և դրանց շուրջ պտտվող պլաններն ու գործողությունները։ Այլևս ցանկանում ես լուրջ մարտահրավերներ ունենալ՝ օրինակ ինքնաֆինանսավորվել և դեռ ավելին։
Ձեռներեցությունը պայքարի հարթակ է։ Այն բացվում է ձեր առջև նոր ուղիներով, որոնք հնարավոր չէ գտնել և ո՛չ մի գործատուի մոտ։ Կարևորը․ չընկճվել այս ճանապարհին և ուրախ դիմավորել այն մարդուն, ով պարզապես երեկ էր․․․իսկ այսօ՞ր՝ ձեր նոր տեսակը․ նա, ով ավելի շատ կհավատա սեփական ուժերին։
|
|
Ձեռներեցությունը որպես հարթակ
Այս հարթակը պահանջում է շարունակական ճկունություն․․․հնարավոր չէ լինել ձեռներեց և դուրս չգալ այն արկղից, որտեղ տեղավորվել էիք տարիներ շարունակ և ուրեմն անհրաժեշտ է
1․ մտածել սեփական արկղից դուրս, |
|
Ինչո՞ւ ենք հապաղում
Ինչո՞ւ ենք մենք հապաղում, երբ կա այդքան մեծ ցանկություն անկախանալու։ Անընդմեջ հետաձգում ենք սեփական գաղափարը, ապրում վախեր, վարանում գիտելիքի պակասից։ Շատերը կնշեին հատկապես ֆինանսական դժվարությունները։ Եթե մեկ պահ փորձեք հեռանալ սեփական վախերից և դիտարկեք դրանց լուծումները, ապա դրանք չեզոքացնելու ճանապարհին եք։
Ի վերջո, արժանի՞ են արդյոք մեր վախերը նման բավարարվածության։ Չէ՞ որ ցանկացած խնդիր դրված է զուտ լուծելու և սեփական ուղին նորովի մշակելու համար։
|
1․ Գիտելիքի պակաս
ֆինանսներից ավելի շատ կարևոր է գիտելիքը։ Եթե ունեք գումար, բայց ոչ գիտելիք, հաջողելու մասին դեռ կարելի է եզրակացնել, եթե նույնիսկ վարձեք խելացի մարդկանց։ Պետք է տիրապետել գիտելիքի այն անհրաժեշտ պաշարին, որը թույլ կտա վստահ կանգնել սեփական գործի ղեկին։ Ներգրավվեք ուսումնական գործընթացում․ սովորեք, կարդացեք, ուսումնասիրեք, դիտեք, լսեք, հարցրեք, արեք այն ամենը, ինչը կարող է զարգացնել ձեր գիտելիքները տվյալ թեմայի առնչությամբ՝ ձեռներեցության: 2. Վախեր
2. Խառնվածք
Շատ հաճախ, ձեռնարկատիրությունը մարդիկ կապում են խառնվածքի հետ։ Հարց է առաջանում — ի վերջո, ձեռներեցությամբ զբաղվելու ունակությունը՝ ի ծնե՞, թե՞ գիտելիքի ձեռբերման հարց է։ Կան մարդիկ, որոնք իրենց ճանապարհը միանգամից սկսում են ձեռներեցությունից և նրանց բնորոշ չէ գործատու փնտրելը։ Նրանք ամուր կանգնում են սեփական նավի ղեկին ու անվախ թիավարում։ Իսկ կան նաև, ովքեր հասունանալով և հասնելով որոշակի տարիքի, այլևս չեն կարողանում շարունակել իրենց կյանքը գործատուների հետ և բռնում են ձեռներեցության ճանապարհը։
Թեև մարդկային խառնվածքը ներքին հատկանիշների մի ամբողջ ծաղկաբույլ է ու ձեռնարկատիրությունը բնորոշ է համարձակներին, այն նաև հետաքրքիր հարթակ է նրանց համար, ովքեր ցանկանում են նորովի չափել ուժերը և փնտրել նոր ուղիներ՝ թույլ տալով կոտրել վաղուց բուն դրած անվստահությունը, վարանումը, կասկածամտությունը․ այն, ինչ վաղուց արդեն դուր չի գալիս սեփական անձում։ Ձեռնարկատիրությունը դա աստիճաններով վեր սլացող հարթակ է, որտեղ հերթականն անցնելիս դուք կանգնում եք նորի առջև՝ գայթակղիչ, վախեցնող, բայց հաղթահարելի։ Այսպիսով՝
Ձեռնարկատեր մենք չենք ծնվում, այլ՝ դառնում։ |
4. Ֆինանսական միջոցներ
Վիճակագրորեն, առանց ներդրումային կապիտալի բիզնես սկսելը բնորոշ է հենց ձեռներեցներին։ Իհարկե, այն դժվարացնում է բիզնեսի իրագործումը և դանդաղեցնում դրա ընթացքը։ Ի փոխարեն՝ այն տալիս է ապահովության զգացողություն, անվնաս գործունեություն և խնդիրները լուծելու անսովոր ունակություն։ Ուժերն ուղղվում են ոչ թե ֆինանսական միջոցներ փնտրելուն, այլ ստեղծագործ միտք և հնարամտություն դրսևորելուն։
|
|
ԻՆՉՊԵՍ ՍԿՍԵԼ
1. Բիզնես պլան
Արդյո՞ք անհրաժեշտ է ունենալ բիզնես պլան։ Միանշանակ այո՛, քանի որ այն թույլ է տալիս թիրախավորել ձեր հաճախորդներին, սահմանել նպատակներն ու գնային քաղաքականությունը: Բիզնես պլանով դուք կկազմեք ձեր ծախսերի պլանը, մարքեթինգ պլանը, կդնեք ձեր առջև կարճաժամկետ կամ երկարաժամկետ նպատակներ։ Բիզնես պլանը չի պահանջում սպառիչ տեղեկատվություն, բայց այն ունենալը գրեթե անհրաժեշտություն է՝ որպես ռազմավարական գործիք, որը թույլ է տալիս հետևել սահմանված գործողություններին և ծառայեցնել այն որպես որպես ուղեցույց։
Իսկ ինչպե՞ս վարվել, եթե երբևէ բիզնես պլան չեք կազմել։
1․ Անհատական մասնագետ
Գտեք մասնագետի, ով կարող է գրել բիզնես պլանը ձեր փոխարեն: Սա իհարկե առավել ծախսատար տարբերակ է, բայց այն թույլ կտա խնայել էական ժամանակ։ Մասնագետը կարող է ճիշտ ուղղորդել ձեզ, գտնել ձեր բիզնեսի կարևոր նրբությունները, հասկանալ բարդությունները և ճիշտ ձևակերպումներ տալ։
2․ Բիզնես դասընթաց
Բիզնես դասընթացը ևս համարվում է լավագույն տարբերակ։ Գիտելիքներ ձեռբերելով՝ դուք կիսվում ենք դրանով բիզնես խմբի մյուս անդամների հետ։ Համընթաց լսում և յուրացնում եք գիտելքիներ այլ բնագավառներից, ծանոթանում այլ տեսակետների և խնդիրների հետ, որոնք հուշում են վերանայել ձեր գործը բոլորովին նոր տեսանկյունից։ Դասընթացի խմբի անդամների հետ հետևում եք այն արժեքավոր գործընթացին, թե այլ ոլորտի մասնագետներ ի՞նչ մարտահրավեր են դնում իրենց առջև, ի՞նչ ճանապարհներ փնտրում դրանց լուծման համար և ի՞նչ խոչընդոտներ տեսնում։
3․ Հիբրիդային տեսակետ
Հիբրիդային տարբերակով դուք հնարավորություն ունեք սկսել որևէ մասնագետի հետ, կատարել համատեղ մշակումներ։ Մասնագետը կարող է նաև սկսել դրա կազմումը, զարգացնել պլանը, իսկ ավարտական աշխատանքներով կարող եք զբաղվել ինքնուրույն՝ խմբագրելով, ամբողջացնելով ձեր աշխատանքը։
Ու թեև բոլոր այս տարբերակները յուրովի լավն են, խորհուրդ ենք տալիս կազմել բիզնես պլանը սեփական ուժերով։ Նման ձևով՝
> Դուք ընկղմվում եք արժեքավոր ուսուցողական գործընթացում։ >> Յուրացնում ձեր բիզնեսի մանրուքները և դրա շահավետ կողմերը։ >>> Ձեռք եք բերում նոր գիտելիքներ և հմտություն։ >>>> Ձարգացնում ինքնավստահություն ձեռներեցության ոլորտում։
|
|
***
Թեման դեռ ավարտելի չէ։ Այն կծավալվի մարքեթինգին նվիրված թեմայում, որը կազմում է բիզնեսի կարևորագույն մասը։ Բայց դրա մասին մեր հաջորդ բլոգում, որին կարող եք հետևել այս հարթակում և սրանից դուրս։ |