Պատվիրեք հիմա
Թարգմանչական ծառայություններ Փաստաթղթերի կազմում
Ստացեք հաշվարկը
Առաջնային լեզու*
Թարգմանել դեպի*

Թարգմանչությունը ժամանակատար և սթրեսային աշխատանք է: Պատկերացրեք. ստացել եք մի նախագիծ, որը ծավալուն է և ունեք շատ քիչ ժամանակ:
Ինչպես կառավարել սթրեսը, եթե նյարդերը տեղի են տալիս, իսկ թարգմանության վերջնաժամկետները սեղմ են:


01. Աշխատեք բաժանել Ձեր ժամանակը ըստ արդյունավետության: Եթե դուք աշխատում եք ավելի արագ առավոտյան ժամերին, ապա կենտրոնացրեք Ձեր ուժերի մեծ մասը առավոտյան:
02. Ժամանակ առ ժամանակ փոխեք աշխատելու տեղը: Եթե սիրում եք առանձնանալ, որպեսզի կենտրոնացնեք մտքերը, ապա ընտրեք հարմարավետ տեղ, օրինակ սրճարան կամ նույնիսկ սեփական խոհանոցը, որտեղ մեկ սուրճի բաժակը և տրամադրող մթնոլորտը կբարձրացնեն Ձեր արդյունավետությունը:
03. Կատարեք աշխատանքի ճիշտ բաժանում: Եթե փաստաթուղթը կազմված է 100 էջից և դուք ունեք սահմանված վերջնաժամկետ, հստակ կազմեք Ձեր ժամանակացույցը: Բաժանեք էջերի քանակը ըստ առավելագույնի` բաժանված օրերի: Կարևոր պայման. մի խախտեք Ձեր իսկ ժամանակացույցը: Վերջին օրերի կուտակված աշխատանքը ավելի շատ վնասում է, քան օգտակար լինում: Բացի այդ տուժում է թարգմանության որակը:
05. Մի մոռացեք մարզվելու կամ պարզապես երկար քայլքի մասին: Այն օգնում է մտքերի կենտրոնացմանը, ինչպես նաև ազատում աթոռին գամված մնալուց:
04. Ի վերջո, մոտեցեք Ձեր աշխատանքին ամենայն հետաքրքրությամբ և սիրով: