Պատվիրեք հիմա
Թարգմանչական ծառայություններ Փաստաթղթերի կազմում
Ստացեք հաշվարկը
Առաջնային լեզու*
Թարգմանել դեպի*

Ավտոմատացված տարբեր համակարգչային գործիքների հետ աշխատելիս, մեզ մոտ առաջանում է ծրագրի կատարողականությունն այս կամ այն գործառույթով համալրելու կամ բարեփոխելու անհրաժեշտություն։

 

Սովորաբար ծրագրերի գործառույթների կատարողականությունն ընդարձակվում է պլագինների (օժանդակ փոքր մշակված ծրագրեր) միջոցով։ 

SDL-ն իր առցանց SDL APPStore պահոցից առաջարկում է մոտ 300 պլագիններ, որոնցից կարելի է օգտվել միանգամայն անվճար։ Այս փոքր ծրագրերը նախատեսված են SDL-ի կիրառությունն ավելի ընդարձակ և հարմարավետ դարձնելու համար։

 

Այս համատեքստում փորձենք դիտարկել մի քանի արդյունավետ SDL պլագիններ՝ ընդգծելով դրանց նշանակությունն ու կարևորությունը։ 

 

 

1. Glossary Converter   

 

 

Glossary Converter-ը փոքր ծրագիր է, որն արագ տեղադրվելով՝ թույլ է տալիս փոխարկել MultiTerm Termbases file-երը՝ մեկ այլ ֆորմատի: Տեղադրելուց հետո, համակարգչային սեղանին հայտնվում է ծրագրային պիտակը։ Բացվում է կանաչ սլաքներով պատուհանը՝ բաղկացած մի քանի կոճակներից։ File-ի փոխարկումը կատարվում է  պարզապես drag and drop (քաշել-գցել) տարբերակով՝ առանց կատարելու այլ նվազագույն գործողություններ։

 

Այս փոքր ծրագիրն աշխատում է հետևյալ ֆորմատի file-երի հետ՝ sdltb, xls, xlsx, csv, txt, tbx, utx, glo, tmx։ Ծրագրի առավելությունն այն է, որ կարող եք պահպանել Ձեր տերմինների ցանկը ձեզ համար ցանկալի, օրինակ՝ xls ձևաչափով։

 

Ծրագրի կիրառման ընթացքում նկատվում են որոշակի թերություններ, օրինակ՝ եթե Ձեր տերմինների ցանկի աղյուսակը ներառում  է շատ դաշտեր, ապա կարող է առաջանալ բոլոր դաշտերը պահպանելու դժվարություն։ Դրանց դասավորությունը կարող է խախտվել։  

 

 

 

 2. Rapid Add Term 

 

 

Լավագույն փոքրիկ plugin-ներից մեկը, որի անվանումն ինքնին հուշում է գործողության մասին՝ Տերմինի Արագ Ավելացում (RAT-թարգմանաբար առնետ)։

 

Տերմինների ավելացման աշխատանքն առաջացնում է մեծ լարվածություն, երբ թարգմանչական սպառիչ աշխատանքից հետո անհրաժեշտ է կազմել տերմինների ցանկը։ Պահաջվում է մեծ կենտրոնացվածություն և արագ գործողություններ։ Աշխատանքի արդյունավետությունը կարող է մի քանի անգամ բարձրանալ՝ շնորհիվ Ձեր փոքրիկ օգնական առնետի՝ RAT-ի։

 

 

 

SDL Trados-ում առկա է նաև Quick Add Term գործառույթը, սակայն այն աշխատում է ավելի ցածր արդյունավետությամբ։ Այնուհանդերձ, երբ դուք ցանկանում եք ավելացնել տերմինը երկու կամ կրկնակի անգամ, չեք կարող այն կատարել Rapid Add Term գործառույթի միջոցով։ Այս դեպքում, պետք է օգտվել Quick Add Term գործառույթից։

 



 

 3. MXLIFF File Type  

 

 

Այս plugin-ը հնարավորություն է տալիս ավելացնել Memsource MXCLIFF ֆայլի տեսակը SDL Trados ծրագրին:

Շատ թարգմանիչներ աշխատում են Memsource կամ MemoQ գործիքներով, որոնք ունեն այլ ֆորմատներ և ցանկանում են աշխատել SDL-ում։ 

Պլագինի տեղադրումից հետո այն կարող եք տեսնել File Types հատվածում:

 

mxliff menu in SDL

 File–երի ֆորմատների հետ առաջացած խնդիրների դեպքում պետք է մանրամասն ստուգել SDL գիտելիքի տվյալների շտեմարանը։

 

 

 4. SDL Number Verifier  

 

 

SDL Trados-ն ունի թվերի ստուգման ստանդարտ, որը գրեթե միշտ գոհացնող է։ Այնուհանդերձ կան դեպքեր, երբ պետք է մի փոքր ավելի շատ ստուգում կատարել այն փաստաթղթերում, որոնք ներառում են ավելի մեծ ծավալի թվեր։ Խնդիրը հատկապես կարող է էական լինել, երբ թվերը լինում են այլ ստանդարտների։ Number Verifier պլագինը թույլ է տալիս սահմանել կարգաբերումները՝ ստանալու ցանկալի արդյունքներ կեղծ սխալների և պոտենցիալ սխալների գեներացման ժամանակ։ Տեղադրելուց հետո, պետք է վերաբացել Trados ծրագիրը և դուք կգտնեք SDL Number Verifier-ը Options - > Verification ընտրանքների հատվածում։ 

 

 

 

 5․ Qualitivity 

 

 

Qualitivity-ն լավագույն հետաքրքիր SDL Trados պլագիններից մեկն է, որը լիարժեք ինտեգրվում է API –ի միջոցով։ Կառավարում է տվյալների արդյունավետությունը և որակը այն ընթացքում, երբ թարգմանիչներն աշխատում են փաստաթղթի վրա։ Ավելի հակիրճ, այս պլագինը տրամադրում է մի գործառույթ, որը վերահսկում է թարգմանության, խմբագրման և հետ-խմբագրման վրա ծախսվող ժամանակը։ Պլագինը նաև լրացուցիչ ձևով ներառում է մի գործառույթ, որը թույլ  է տալիս հետևել սեգմենտի մակարդակով կատարվող ցանկացած փոփոխություն։ Այն աշխատում է շատ մանրակրկիտ և հիմք ընդունելով ընթացքում օգտագործվող տվյալները, կարող է գեներացնել ընթերցելի և կառուցվածքային դասավորված հաշվետվություններ։

 

Այս պլագինը մի հետաքրքիր խաչմերուկ է արդյունավետության և որակի միջև։