Պատվիրեք հիմա
Թարգմանչական ծառայություններ Փաստաթղթերի կազմում
Ստացեք հաշվարկը
Առաջնային լեզու*
Թարգմանել դեպի*

Շատ հաճախ թարգմանիչները ստանում են մեծածավալ թարգմանություններ։ Մեծ պատվերի դիմաց սակայն առաջարկվում են ցածր գներ կամ էական զեղչեր։ 

 

Թարգմանիչներին հաճախ է մտահոգում այս հարցը․ ինչպե՞ս վարվել, ընդունե՞լ թե մերժել նմանատիպ պատվերները։

 

Փորձենք շարադրել մի քանի մտքեր, որոնք վստահ ենք կկիրառեք Ձեր փորձի ընթացքում։

 

 

1․ Հիշե՛ք, ծավալուն թարգմանությունները չեն կրճատում Ձեր ժամանակը։ Դուք, որպես թարգմանիչ, պետք է աշխատեք բովանդակության վրա այնքան, որքան որ կա տեքստ։ Դուք պետք է թարգմանեք, վերանայեք` ստուգելով սխալները, բացահայտեք թերությունները, վերացնեք անհամապատասխանությունները, ճշգրտեք տերմինները, կատարեք տարատեսակ ուղղագրական և կետադրական աշխատանքներ։  

 
2․ Թարգմանությունը պատրաստի պրոդուկտ չէ։ Սա այն աշխատանքը չէ, որի ծավալն որքան մեծ, այնքան ավելի քիչ գործողություն է պահանջվում ձեզանից։ Սա պարզապես պատրաստի արտադրանք չէ, որը կարելի է վաճառել մեծ քանակով և փոխարենը կիրառել էական զեղչեր։ 

 


Big Volumes & Low rates

 

 

3. Պատկերացնենք, որ մեծածավալ թարգմանությունը կատարվելու է CATs` թարգմանչական գործիքների միջոցով։ Որոշ թարգմանչական գործիքներ թույլ են տալիս գեներացնել կրկնությունների, սխալների և այլ տեսակի հաշվետվություններ։ Անընդհատ անհրաժեշտ է լինում ժամանակ տրամադրել և աշխատել վերից վար՝ ողջ տեքստի վրա․ մաքրել կրկնությունները, ավելորդ բացատները, ստուգել տերմինները, համապատասխանեցնել մեծատառերը, ուղղել կետադրական և ուղղագրական սխալները և այլն։  

 

 


4. Մենք բոլորս նախընտրում ենք աշխատել երկարաժամկետ ծրագրերի ուղղությամբ, քանի-որ դրանք մեզ տալիս են ֆինանսական ապահովության զգացողություն։  Բայց երբ սկսում եք գնահատել իրական ջանքերը, որը դնում ենք տքնաջան և ժամանակատար աշխատանքի մեջ, սկսում ենք գնահատել կարճաժամկետ պատվերների առավելությունը։ Վերջինիս դեպքում, մենք ունենք նաև ժամանակ հանգստի համար։

 

Թարգմանիչներն աշխատում են ճկուն գրաֆիկով․ նրանք կարող են աշխատել օր ու գիշեր՝ ներառյալ հանգստյան օրերը։ Հետևաբար պետք է ճիշտ դասակարգել պատվերները՝ ունենալով հնարավորություն մի կողմից հանգստանալ, մյուս կողմից աշխատել՝ լավագույնս բաշխելով թարգմանության ծավալային և գնային հարաբերակցությունը։   

 

5․ Ի վերջո, անհնար է շարունակ ընդլայնել Ձեր՝ թարգմանչի աշխատանքային կարողությունները։ Շատ արագ պտտվող այս միջավայրում, շարունակ հաղթահարելով CAT և առցանց գործիքներով աշխատելու կարողությունները, պետք է մի օր կանգ առնել և ասել ՈՉ այն թարգմանություններին, որոնք դուրս են գալիս Ձեր հետաքրքրության, եկամտի, ինչպես նաև հանգստի շրջանակներից։