Վերջին ամիսներին մի քանի տասնյակ էլ. ծանուցումներ ողողում էին մեր էլեկտրոնային փոստերը՝ իրազեկելով GDPR –ին անցնելու փոփոխությունը:

GDPR կամ General Data Protection Regulation` ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգ, որի նպատակն է համապատասխանեցնել տվյալների գաղտնիության օրենքներն ողջ Եվրոպայով:
Այս կանոնակարգը պատրաստվում էր տարիներ շարունակ: Վերջապես այն հաստատվեց Եվրոպական հանձնաժողովի կողմից 2016 թվականի ապրիլի 14-ին: Հաստատվելուց որոշ ժամանակ անց դեռևս լռություն էր տիրում, քանի-դեռ այն ուժի մեջ չէր մտել: Սակայն 2018 թվականի մայիսի 25 –ին կանոնակարգը սկսեց գործել, իսկ ընկերությունները զգալի աշխատանքներ կատարեցին կանոնակարգի պահանջներն ապահովելու համար:
GDPR կանոնակարգը վերաբերում է Եվրոպական միության տարածքին, սակայն այն կարող է տարածվել նաև եվրոպական սահմաններից դուրս: Բանն այն է, որ կանոնակարգը վերաբերում է ոչ միայն Եվրոպայում գործող ընկերություններին, որոնք վաճառում են ապրանքներ կամ մատուցում ծառայություններ (վճարովի կամ անվճար) Եվրոմիության քաղաքացիներին, այլ նաև այն ընկերություններին, որոնք գտնվում են այլ երկրում, սակայն ծառայություններ մատուցում են Եվրոպացիներին:
Ինչպես է կիրառվում GDPR – ը: Մինչ այժմ, ընկերությունները ստիպված էին ներառել իրենց կայքում երկար և ձանձրալի ընթերցվող համաձայնագրեր կամ այսպես կոչվող անգլերեն թարգմանությամբ “terms and conditions”: Այդ համաձայնագրերը միշտ լի են տարատեսակ օրինական պահանջներով, ծառայություններ մատուցողների և հակառակ կողմի իրավունքներով և պարտավորություններով:
Տվյալների պաշտպանության կանոնակարգի ընդունումից հետո այս համաձայնագրերի ներառումը կդադարի, փոխարենը կլինեն պարզ և հասկանալի ձևեր կամ ֆորմաներ, որոնք կարող են ընդունվել կամ չընդունվել կայքի այցելուի կողմից: Կայքի այցելուները, տալով իրենց համաձայնությունը, ստանում են նաև մուտք դեպի իրենց անձնական տվյալները, որոնք կարող են պահպանվել մատուցվող ծառայությունների շրջանակում:
Իսկ ինչպիսի տվյալներ են ներառում GDPR տվյալները: Դրանք որպես կանոն անձնական տվյալներ են. տվյալ անձի անունը, նկարը, էլեկտրոնային փոստի հասցեն, բանկային տվյալները, սոցիալական կայքում մեկնաբանությունները, բժշկական տեղեկատվությունը կամ IP հասցեն:
Ինչպես է վերաբերում GDPR –ը թարգմանչական ծառայությանը: Ինչպես վարվել, եթե թարգմանիչ կամ թարգմանչական ծառայություն եք: Եթե որպես ծառայություն դուք սովորական թարգմանություններ եք տրամադրում, ապա Ձեզանից կպահանջվի զուտ համաձանություն՝ տրամադրելու տվյալներ, իսկ եթե հանդիսանում եք հավաստագրված կամ բժշկական թարգմանություններ տրամադրող ծառայություն, ապա դուք կունենաք ավելի շատ աշխատանք, քանի-որ Ձեզ տրամադրվելու են անձնական տվյալներ և տեղեկատվություն, որի պահպանման պահանջները պետք է խստորեն պահպանվեն:
GDPR –ը զուտ պահանջ չէ, այն պետք է խստորեն հետևել՝ հասկանալով ինչպես ընդունել տվյալները, պահպանել, տեղեկացնել ձեր ծառայության շրջանակներում գործող օգտվողներին իրենց իրավուքների և տվյալների գործարկման մասին: Եթե խախտում եք GDPR –ի պահանջները, ապա ստիպված եք վճարել Ձեր տարեկան եկամուտի 4%-ը՝ որպես խախտում: Գումարը կարող է աճել մինչև 20 միլիոն եվրո, եթե տեղի է ունեցել կոպիտ խախտում և օգտվողի տվյալները կիրառվել են առանց վերջինիս համաձայնության:
Այսպիսով GDPR –ը պարզապես կատակ չէ, այն կանոնակարգ է, որին պետք է խստորեն հետևել: