Պատվիրեք հիմա
Թարգմանչական ծառայություններ Փաստաթղթերի կազմում
Ստացեք հաշվարկը
Առաջնային լեզու*
Թարգմանել դեպի*

Այսօր կանանց ձեռնակատիրությունը ստանում է ավելի մեծ ծավալներ: Վիճակագրական տվյալներն գրանցում են նոր արդյունքներ: Համեմատական տեսանկյունից սակայն այս տվյալները միշտ չէ,որ բացահայտում են դրական իրականություն:

 

Վերջին մի քանի տարիների ընթացքում 163 միլիոնից ավելի կանայք ստեղծել են ձեռնարկություններ ողջ աշխարհում: Ֆրանսիայում կանանց ձեռնարկատիրությունը կազմում է 3,4%, Բրազիլիայում և Ֆիլիպիններում՝ 20%, իսկ Գերմանիայում՝ միայն 3%: Մեկ այլ վիճակագրության՝ Crunchbase study համաձայն 43,008 ընկերություններից միայն 6,791 –ն ունեն կին հիմնադիրներ: Ի±նչն է խոչընդոտում կանանց` դրսևորելու ձեռնարկատիրական գործունեություն և վստահելու սեփական ուժերին:

 

woman enterpreneurship mentorship

 

Դեռևս փոքրուց աղջիկներին սովորեցնում են զգուշություն, որը հետագայում արգելակում է նրանց ձեռներեցությունը: Նրանցից քչերը, ավարտելով բարձրագույն դպրոցը, կարող են հայտարարել, որ կլինեն ձեռներեցներ՝ ի տարբերություն իրենց հասակակից՝ արական սեռի ներկայացուցիչների:


Ավելի ուշ, ավարտելով ուսումը կանայք սկսում են իրենց գործունությունը տարբեր ընկերություններում: Այստեղ ևս՝ հանդիսանալով ընկերությունների կայուն, վստահելի և մեծ ներուժը, կանայք շարունակ հետին պլան են մղվում: Ծառայելով որպես հենասյուն՝ նրանք հեռու են մնում ղեկավար պաշտոնների ընտրման հնարավորությունից: Մեծապես խթանելով ընկերության ներքին կյանքը՝ կանայք վերածվում են ստվերի, փոխարենը` փայլում են արական սեռի ղեկավարները:


Հարկ է նշել նաև կանանց թույլ դիրքը՝ սահմանելու աշխատավարձի բարձր չափ: Սկզբից ևեթ կանայք ավելի քիչ են սակարկում իրենց աշխատավարձի գինը, քան տղամարդիք: Ձախողման են ենթակա նաև այն կանանց փորձերը, որոնք ակնկալում են բարձր աշխատավարձ նույն պաշտոնի համար:


Ինչու են կանայք ստիպված լինում կրկնապատկել իրենց ջանքերը բիզնես միջավայրում՝ ապացուցելու, որ խոսքը գնում է ոչ թե հոբբիի կամ կողմնակի զբաղվածության, այլ իրական ձեռներեցության մասին:


Որոշ երկրներում կանանց ձեռներեցությունը խթանելու նպատակով մշակվում են հատուկ նախագծեր: Կազմակերպվում են դասընթացներ, որոնց հիմքում դրված են մի շարք հոգեբանական, մշակութային, սոցիալական ազդակներ՝ խթանելու և կոնկրետացնելու կանացի ձեռնարկատիրական ցանկությունը:

Ֆրանսիայում օրինակ՝ «Կանացի Ուժ» ասոցիացիան, Կոկա-Կոլա Ֆրանսիական ընկերության հետ մեկտեղ ձեռնարկեց մոտ 6000՝ 45 տարեկանից բարձր կանանց ուսուցումը՝ տալով նրանց հնարավորություն զբաղվելու ձեռնարկատիրությամբ:


Պետք է նշել, որ կանայք հանդիպում են խոչընդոտների ոչ միայն ձեռնարկատեր դառնալուց առաջ, այլ նաև դրանից հետո: Շատ քիչ են այն ֆոնդային միջոցները, որոնք տրամադրվում են կին ձեռնարկատերերին: Տրամադրվող կապիտալը էապես զիջում է այն չափերին, որը տրամադրվում է տղամարդկանց: Բացի այդ, նրանց չի հաջողվում հետագայում գրանցել ավելի բարձր եկամուտ:


Ուրեմն ինչպես վարվել, եթե կին ձեռներեց եք: Ահա մի քանի խորհուրդ, որոնք գուցե չեն բարձրացնի Ձեր եկամուտները, բայց էապես կփոխեն Ձեր գործելաոճը:


1. Վերաբերվեք Ձեր ձեռներեցությանն որպես Ձեր առօրյայի անբաժանելի մաս: Մի ընդունեք այն որպես պարտադրված աշխատանք կամ փող վաստակելու միջոց: Ձեռներեցությունն առաջին հերթին մտածելակերպ է, և այն պետք է ընդունել ձեռնաբաց, տրվել ամբողջությամբ:


2. Ֆինանսական միջոցներ փնտրելիս դիմեք այն ֆոնդերին, որտեղ կան կին հիմնադիրներ:


3. Գրանցեք Ձեր քայլերը: Սահմանեք շաբաթական, ամսեկան, եռամսյակային կամ տարեկան պլան, որտեղ հստակ սահմանված են Ձեր նպատակները, թիրախները, եկամուտները:


4. Ընտրեք ճիշտ գործընկերների և ակտիվ մասնակցեք տարբեր իրադարձությունների, որոնք պտտվում են ձեռնարկատիրության շուրջ: Դրանց միջոցով դուք կկարողանաք ընդլայնել Ձեր կապերը և ստեղծել Ցանց՝ network:


5. Օգտվեք տարբեր մենթորշիպ ծրագրերից: Կին մենթորները ավելի լավատեղյակ են Ձեր խնդիրներին, և նրանք կտան անփոխարինելի տեղեկատվություն և խորհուրդներ:


6. Մի ընկճվեք մարտահրավերներից, ինչպես գործնական, այնպես էլ էմոցիոնալ: Դրանք լավագույն միջոցներն են՝ կոփելու Ձեր կամքը և հաղթահարելու բիզնես դժվարությունները:


7. Տարբեր ծրագրերից օգտվելիս՝ շեշտադրեք Ձեր՝ կին ձեռներեց  լինելու առանձնահատկությունը: Այս պարագայում դուք ունեք առավելություն և գտնվում եք ոչ նույն հարթույթում:


8. Ճիշտ կառավարեք սթրեսը: Այն վատ է անդրադառնում ոչ միայն բիզնեսի, այլ նաև կյանքի որակի վրա:


9. Ի վերջո դրսևորեք տղամարդկանց բնորոշ՝ արտաքին վստահ կեցվածք: Սա ևս ոչ պակաս դրական ազդում է բիզնեսի հարցում, սակայն մի մոռացեք համապատասխանել Ձեր իսկական պատկերին: Մարդիք գնահատում են իրականը: